Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց «Ժիրոնային» եւ երրորդն է (տեսանյութ)



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց կատալոնական «Ժիրոնային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Կոկեն։ 38-րդ րոպեն մրցակցի դարպասը գրավեց անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալագերը։

Ավելացված երկրորդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

«Աթլետիկոն» 37 միավորով երրորդն է, «Ժիրոնան» 18-րդ տեղում է՝ 15 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ժիրոնա» – «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:3 (տեսանյութ)

Կոկե, 13, Քոնոր Գալագեր, 38, Անտուան Գրիզման, 90+2

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment