Սան Ֆրանցիսկո շրջանում, Կալիֆոռնիա, ավելի քան 125,000 բաժանորդներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։
Էլեկտրաէներգիայի անջատումները ազդել են 125,542 բնակելի և առևտրային շենքերի վրա։ Pacific Gas and Electric (PG&E) ընկերությունը հայտարարել է, որ տեղյակ է խնդրի մասին և հույս ունի լուծել այն մինչև օրվա վերջ։
Տեղի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել մնալ տանը և դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում:
Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի հրշեջ ծառայությունը X-ում հայտնել էր, որ PG&E ենթակայանում հրդեհ է բռնկվել, սակայն լայնածավալ անջատման ճշգրիտ պատճառը դեռևս հետաքննվում է։
