18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն


Սպորտ


18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ նվաճեց գեղասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։ Սանկտ Պետերբուրգում անցկացված առաջնության կանանց մենասահքի կարճ եւ ազատ ծրագրերում հայ մարզուհին հավաքեց 235,95 միավոր։


Երկրորդ տեղը գրավեց Ալիսա Դվոեգլազովան (227,40), երրորդ տեղը՝ Մարիա Զախարովան (217,73)։


Ադելյա Պետրոսյանը 2026թ․ փետրվարին կմասնակցի Օլիմպիական խաղերին։


Leave a Comment