Դատական իշխանության անկախությունից շատ բան է կախված մեր երկրում․ Էլինար Վարդանյան

«Կանայք՝ օրենսդիրում» նախագծի շրջանակներում Iravaban.net-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ։

Կենսագրությունը՝

  • Իրավագետ-փորձագետ, քաղաքական գործիչ Էլինար Վարդանյանը ծնվել է 1978թ. նոյեմբերի 18-ին Երեւան քաղաքում։
  • 2000թ. ավարտել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտը:
  • 2008թ.` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:
  • 2001 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։
  • 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2015 թ. հոկտեմբերի 8-ին ԲՀԿ Երևան քաղաքի Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի որոշմամբ հեռացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
  • 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
  • Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:

Նախկինում Դուք ԱԺ պատգամավոր էիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, սակայն 2015 թվականին լքեցիք այն։ Ինչո՞ւ ընդունեցիք այդ որոշումը։

Շատ երկար ժամանակ է անցել, փաստորեն, այդ իրադարձություններից, բայց որոշման պատճառը, նախ, առկա քաղաքական իրավիճակն էր և սահմանադրական փոփոխությունները, որովհետև ես շարունակում էի մնալ իմ համոզմանը, որ սահմանադրական փոփոխությունները այդ պահին Հայաստանի համար ընդունելի չեն, իսկ խմբակցությունը որոշել էր արդեն պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, և, այսինքն, հայացքների տարբերության պատճառով, ես այլևս Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ չէի՝ 2015 թ․։

2021 թվականին կրկին ընտրվեցիք ԱԺ պատգամավոր՝ այս անգամ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով։ Ի՞նչն էր պատճառը, որ միացաք հենց «Հայաստան» դաշինքին։

2021 թվականի ընտրությունները, իրականում, Հայաստանի համար շատ բարդ և շրջադարձային փուլում էին, որովհետև մինչ այդ 2020 թվականի 44-օրյա պատերազմն էր, երկրում շատ լարված քաղաքական իրավիճակ էր, և ակնհայտ էր, որ օրվա իշխանությունը պետք է հեռանա, և պետք էր անել ամեն ինչ, որպեսզի օրվա իշխանությունը հեռանա, և Այդ պահին ուժը, որ ուներ բոլոր հնարավորությունները հեռացնելու իշխանությանը, թերևս Հայաստան դաշինքն էր։

2020 թվականի պատերազմը ինչպե՞ս է ազդել Ձեր առաջնահերթությունների վրա։

2020 թվականից հետո, այո, իմ կյանքում ամեն ինչ այսպես գլխիվայր փոխվել է, որովհետև մինչև 2020 թվականը, թերևս, մենք պայքարում էինք այլ խնդիրների համար․ մենք փորձում էինք պայքարել, հիմնականում, չգիտեմ, գուցե էլ սոցիալական հարցերի, կանանց իրավունքների, երեխաների իրավունքների և այլն։

Մտահղացման հեղինակ և նախագծի ղեկավար՝ Կարեն Զադոյան
Լրագրող՝ Թագուհի Մանուկյան
Օպերատոր՝ Տիգրան Ղուկասյան
Մոնտաժող՝ Վարդան Մանուչարյան






Կարդացեք նաև՝

Leave a Comment