Ազատության պողոտայում ապամոնտաժվեց Երևանի վերջին նատրիումային լուսատուն և փոխարինվեց ժամանակակից գերհզոր 3000 կելվին գունային ջերմատվությամբ լեդ լուսատուով: Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետի հրապարակումից։
Վերջին տարիներին հին նատրիումային տիպի լուսատուներն ամբողջությամբ փոխարինել ենք նոր ԼԵԴ լուսատուներով՝ ապահովելով ամբողջ քաղաքի էներգաարդյունավետ լուսավորությունը գիշերային ժամերին:
Վերջին 2 տարվա ընթացքում տեղադրել ենք 22219 հատ էներգախնայող ԼԵԴ լուսատու։