Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21-22-ը տեղի կունենան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, հայտնել են Կրեմլից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է միջոցառումներին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնելու մտադրությունը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախատեսված է դեկտեմբերի 21-ին: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ գործունեությանը, ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի հնարավոր ստորագրմանը վերաբերող հարցեր:
ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: Կրեմլից նաև հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա մի քանի երկրի ղեկավարների հետ:
