Aurora News | Ուկրաինայում խաղաղությանը խոչընդոտող հանգամանքներ կան․ The Wall Street Journal

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայն չեն մի քանի հիմնարար հարցերի շուրջ, ինչը հետաձգում է հակամարտության կարգավորման հնարավորությունը, հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal  պարբերականը։

Հրատարակությունը ներկայացնում է Մոսկվայի և Կիևի միջև առկա հինգ հիմնական հակասությունները․ առաջինը վերաբերում է տարածքային հարցին։

Հաջորդ կետը, ըստ հրատարակության, Ուկրաինայի ձգտումն է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։

«Հակամարտության արմատական պատճառները չեն փոխվել՝ Ուկրաինայի ձգտումները դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի ընդլայնումը», – նշվում է հոդվածում։

Բացի այդ, չլուծված են մնում Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի, Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակի և Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության հետ կապված հարցերը։

Հավելենք՝ ԱՄՆ վարչակազմը նախկինում հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին: Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և հավատարիմ է մնում Անքորիջի քննարկումներին:

Leave a Comment