«Մեկ օր՝ տաքսու վարորդ մեր ժողովրդի կարծիքները լսելու համար։ Ինչ են ասում նրանք՝ դեմ առ դեմ։ Եթե այսօր Նարեկ Կարապետյանը լիներ քո տաքսու վարորդը, ի՞նչ գաղափարով կկիսվեիր նրա հետ»,- նման մեկնաբանությամբ «Մեր ձևով» շարժման պաշտոնական էջում հրապարակվել է Նարեկ Կարապետյանի տաքսի վարելու, ժողովրդի հետ շփվելու և նրանց կարծիքներին ծանոթանալու մասին տեսանյութը։