Միքայել Սրբազանը հետազոտություններ է անցնում, հաջորդ շաբաթ կվիրահատվի. մանրամասներ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հետազոտություններ է անցնում և բուժում ստանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Դեմիրճյանը։

Նրա փոխանցմամբ՝ վիրահատության հստակ օրն ու ժամը դեռևս չեն նշանակվել, սակայն այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ շաբաթ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

–00—ՅՄ

Leave a Comment