«ՀայաՔվե»-ի Գյումրու կառույցի անդամ Կարուշ Հովեյանն ազատ է արձակվել – Armenia Today

«ՀայաՔվե» ընդդիմադիր նախաձեռնությունը հայտարարել է շարժման Գյումրու մասնաճյուղի անդամ Կարուշ Հովեյանի ազատ արձակման մասին՝ երկու ամիս բանտարկությունից հետո։

Նրան մեղադրանք էր առաջադրվել Գյումրու քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած անկարգությունների համար։ Շարժման տվյալներով՝ Հովեյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 20-ին՝ «անհիմն մեղադրանքներով»։

«ՀայաՔվե»-ն հրապարակել է Արթիկի քրեակատարողական հիմնարկից նրա ազատ արձակման տեսանյութը՝ նշելով, որ «Հովեյանի տրամադրությունը բարձր է, իսկ կամքը՝ անսասան»։ 

Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։

Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձել էին թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին, ինչի հետևանքով բախումներ էին սկսվել։ Քաղաքացիներին բերման էին ենթարկել։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ գործում ներգրավված էր 43 անձ։

Leave a Comment