Էրդողանը մտադիր է փոփոխություններ կատարել կառավարության կազմում. Հաքան Ֆիդանը կարող է հեռանալ

Առաջիկա օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է փոփոխություններ կատարել կառավարության կազմում, որի շրջանակներում արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Նման հայտարարությամբ է հանդես եկել թուրք լրագրող Մուստաֆա Բալբայը։  

Նրա խոսքով՝ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը: Նշվում է, որ վերջին օրերին Թուրքիայի իշխանության ներսում ուժեղացել է լարվածությունը երկրի հաջորդ նախագահի հարցի շուրջ:

Leave a Comment