Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 4 մարդ․ ՀՀ ՆԳՆ

Դեկտեմբերի 19-ին Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 4 մարդ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Գերատեսչությունը դեպքի մասին ահազանգն ստացել է ժամը 20։52-ին։ Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz և Ford մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ հաղորդագրության՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Leave a Comment