Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Օդեսային. կան զոհեր և վիրավորներ


Միջազգային


Ռուսական բանակը բալիստիկ հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքներին։ Օդեսայի մարզի Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ արդեն զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ գրեթե երեք տասնյակը։

«Օդեսայի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս 27 մարդ վիրավորվել է։ Նրանցից մի քանիսը գտնվել են հարվածի էպիկենտրոնում գտնվող ավտոբուսում», – հայտնել են փրկարարները։ Նրանց տվյալներով՝ բեռնատարներ են հրդեհվել կայանատեղիում, վնասվել են նաև մեքենաներ։

Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը նշել է, որ բոլոր հրդեհները արագորեն մարվել են։ Օդեսայի մարզային դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախաքննություն է սկսվել:


Leave a Comment