Ադրբեջանի խորհրդարանը երկրում համաներում հայտարարելու մասին որոշում է կայացրել: Որոշումը կտարածվի ազատազրկվածների մի քանի խմբերի վրա: Արդյո՞ք կարող է այս համաներումը տարածվել նաև հայ ռազմագերիների վրա: Թեման՝ «Հորիզոնի» տաղավարում ներկայացրել է Արտյոմ Երկանյանը:
«Մինչ այդ ասեմ, որ նախաձեռնողն, իհարկե Իլհամ Ալիևն է: Որոշումը կտարածվի 20.000 կալանավորների վրա: Հայտարարվել է, որ դա նրանց պատմության մեջ խոշորագույն համաներումն է՝ Ադրբեջանում սահմանադրության տարվա կապակցությամբ: Պարզվում է՝ Ադրբեջանում սահմանադրություն էլ կա: Որոշումը տարածվելու է մի քանի խումբ մարդկանց վրա՝ առաջին հերթին այն անձանց վրա, ովքեր մասնակցել են, ինչպես որոշման մեջ է ասվում, 2020 և 2023թթ.-ի ռազմական գործողություններին: Տրամաբանությունը հետևյալն է՝ եթե անձը ծանր հանցանք է կատարել, բայց դրանից առաջ հայերի է սպանել պատերազմի ժամանակ, ուրեմն դա բավարար հիմք է այդ մարդուն պատասխանատվությունից ազատելու, նրա հանդեպ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու համար: Ահա այսպիսի մարդասիրություն, ահա այսպիսի խաղաղության օրակարգ: Այլ խմբերի վրա էլ է տարածվելու՝ անչափահասների, հաշամանդամություն ունեցողների, կանանց, տարեց մարդկանց վրա: Պատկերն ավելի հստակ կլինի վաղը, բայց մեր գլխավոր հարցը՝ թե արդյո՞ք այն կտարածվի հայ ռազմագերիների վրա, ապա այս որոշումը տարածվել չի կարող: Գուցե այն պարզ պատճառով, որ որոշումը տարածվում է դատապարտյալների, այլ ոչ թե ամբաստանյալների վրա: Մինչդեռ գիտենք, որ հայ ռազմագերիների մեծ մասի գործերով դատական նիստերը դեռ շարունակվում են, բայց նաև ունենք գերիներ, որոնց նկատմամաբ դատական վճիռներ կայացված են և հիմա բանտում են գտնվում: Տեսականորեն այդ համաներումը կարող է տարածվել Վիգեն Էուլջեքջյանի վրա»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ մեր ռազմագերիների նկատմաբ դատավճիռների կայացումը հատուկ էր հետաձգվում, որպեսզի համաներումը նրանց վրա չտարածվի: Իսկ քաղբանտարկյալների վրա կտարածվի՞:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: