Մարոկկոն` Արաբական ազգերի գավաթի հաղթող

Մարոկկոյի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է Արաբական ազգերի գավաթի հաղթող։

Կատարում կայացած մրցաշարի եզրափակիչում մարոկկացիները լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթել են Հորդանանի թիմին, ընդորում մինչև 87-րդ րոպեն պարտվելիս են եղել։

Մարոկկոն մրցաշարի հաղթող էր դարձել նաև 2012 թվականին։

Leave a Comment