«Ի դեպ»․ «Թափանցիկ» կառավարություն՝ թաքուն որոշումներով

19 Դեկտեմբերի, 2025

Ի դեպ, կառավարության դեկտեմբերի 18-ի նիստի օրակարգում ռեկորդային թվով հարցեր կային։ Սակայն մի բան մնում է անփոփոխ՝ գրեթե բոլորը ընդունվում են հանրությունից թաքուն։ 75 հարցից ընդամենը 3 հարց էր զեկուցվող։

Իսկ ո՞ր հարցերն էին զեկուցվում․ ուղիղ մեկ  ժամ Նիկոլ Փաշինյանը կարդում էր ցանկը այն փողոցների, որոնցում ասֆալտ են արել, դիտահորի կափարիչ փոխել, մայթ են սալիկապատել։ Այդքանը հանրությունը իմանա՝ բավական է։

Ժողովրդին խոստացվել է թափանցիկություն բոլոր ոլորտներում, այնինչ այսօր՝ 2025-ին այդ նույն ժողովրդից թաքուն կայացվում են անհասկանալի որոշումներ, հետո էլ ասում են՝ չէինք ուզում ասել, բայց՝ այդ որոշումներով ձեզ գցել ենք պարտքի տակ և իբր՝ զենք ենք գնել։

Իհարկե, եթե հանրությունից թաքուն իսկապես զենք գնեին, հզորացնեին, մարտունակ դարձնեին բանակը, ժողովուրդը դժվար բողոքել։ Բայց արի ու տես, որ չզեկուցվող հարցերի հետևում վարկեր են, պարտքեր են, հարկ ու տուրքեր են և իհարկե՝ տուգանքներ տուգանքների հետևից։

 

 

 

 

Leave a Comment