Երևանի կենտրոնի խաչմերուկներից մեկում կարգելվի մեքենաների կանգառը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 22–ից երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոն։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես, դեկտեմբերի 22-ից Պուշկինի փողոցում՝ Պուշկինի – Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: