Ռուսաստանում քաղաքացիներին կարող է սպառնալ մինչև 15 000 ռուբլի տուգանք՝ աշխատավայրերում ամանորյա զարդարանքներ տեղադրելու համար։ Պատճառը այն է, որ նման զարդարանքները կարող են դիտարկվել որպես հրդեհային անվտանգության կանոնների խախտում։
Հավելյալ տեղեկատվություն
Մասնագետների պարզաբանմամբ՝ վտանգավոր են հատկապես
-
էլեկտրական զարդաշղթաները(гирлянда),
-
ինքնաշեն լուսավոր զարդերը,
-
թղթից կամ հեշտ բռնկվող նյութերից պատրաստված դեկորները,
-
ինչպես նաև ելքերի, վահանակների և հրդեհաշիջման միջոցների մոտ տեղադրված զարդարանքները։
Տուգանք կարող է նշանակվել, եթե ստուգման ընթացքում պարզվի, որ զարդարանքները խոչընդոտում են տարհանմանը կամ չեն համապատասխանում անվտանգության նորմերին։ Կազմակերպությունների ղեկավարների համար պատասխանատվությունը կարող է լինել ավելի խիստ, իսկ կրկնակի խախտումների դեպքում հնարավոր է նաև գործունեության ժամանակավոր կասեցում։
Իրավաբանները խորհուրդ են տալիս աշխատավայրերը զարդարել միայն թույլատրելի և սերտիֆիկացված միջոցներով կամ սահմանափակվել չեզոք դեկորով՝ խուսափելու համար վարչական պատասխանատվությունից։