
«Մենք՝ որպես եկեղեցական, անսալով մեր հայրապետի հորդորին ու կոչին, մեր ամենօրյա աղոթքների մեջ հիշում ենք եկեղեցու ուղեծրից դուրս եկած բոլոր անձանց, որպեսզի նրանք գիտակցեն ու զղջումով, ապաշխարությամբ վերադառնան»,- լրագրողների հետ զրույցում խոսելով 10 եպիսկոպոսների մասին, ասել է Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ հավելելով․ «Իսկ եթե չպետք է վերադառնան, այն, ինչ որ կվճռվի, արդար է և շիտակ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 10 եպիսկոպոսները նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը։