«Առատաձեռն ու բարի». դիմահարդար Հրուշ Աճեմյանն աշխատել է Սառա Ջեսիկա Փարքերի հետ


Ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը համագործակցել է դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերի հետ եւ այդ մասին պատմել հետեւորդներին:




Նա «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղին դիմահարդարել է գովազդային նկարահանման համար: Դերասանուհու վարսերով էլ զբաղվել է հայտնի վարսահարդար Սերժ Նորմանը:




«Գեղեցիկ կերպով իրականանում են մեր այն երազանքները, որոնք երբեւէ պահել ենք: Ինձ համար մեծ պատիվ էր դիմահարդարել Սառա Ջեսիկա Փարքերին: Նա ինձ համար մանկությունից նորաձեւության խորհրդանիշ է եղել: Սառան առատաձեռն է, բարի, ուշադիր ու իսկական մաքուր լույս: Այն հիանալի կուռքերից է, որին երբեւէ հանդիպել եմ: Այդ պահը երբեք չեմ մոռանա»,- գրել է Աճեմյանը:






Leave a Comment