Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան

Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան։ Այս մասին ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ խոսելով երեկ Մայր Տաճարի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

«Նրանք, ովքեր գալիս են Սուրբ Էջմիածին հավատարմությամբ և նվիրումով, հեռանում են աստվածային օրհնությամբ, նրանք, ովքեր գալիս են կանոնազանցությամբ, գլխիկոր այստեղից կհեռանան։ Երեկ մեր հավատավոր ժողովուրդը եկել էր որպես գիտակից հայ քրիստոնյա՝ արտահայտելու իր նվիրումը, արտահայտելու բոլոր այն ոտնձգությունների դեմ, որոնք գիտակցորեն, թե ոչ, տեսնում ենք մեր իրականության մեջ, և որի համար ցավ ենք ապրում»,- ասաց նա։

Տեր Ասողիկը նշեց, որ եկեղեցին միշտ գործել է հանուն պետության, հանուն հայրենիքի պաշտպանության ու անվտանգության։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a Comment