Ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյան ԵՄ-ից խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 մլն դրամ։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Ֆինանսների նախարարության Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով ԵՄ Հայաստանյան գրասենյակի աշխատակից Մ.Պ.-ի, ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցների և այլ անձանց հետ, ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելով և դրանց արդյունքում հաղթող ճանաչվելով, 2009-2014-ի ընթացքում Եվրոպական միությունից 16 դրվագով խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 մլն դրամ: Հ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003-ին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (16 դրվագ) […]