Մայր Աթոռի ԳՀԽ-ի կազմից դուրս են եկել Աբրահամ, Գևորգ և Վազգեն Սրբազանները. Տեր Եսայի

Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նրանց փոխարինելու են Սյունիքի թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Որոշումը կայացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Երեկ հաղորդվել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի կազմի անդամների փոփոխություն է կատարել։

Leave a Comment