«Կուրսկն ազատագրելուց անմիջապես հետո ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է ՌԴ-ի ձեռքը». Պուտին

Կուրսկի մարզն ազատագրելուց անմիջապես հետո ռազմավարական նախաձեռնությունն
ամբողջությամբ անցել է Ռուսաստանի զինված ուժերի ձեռքը, այսօր ուղիղ գծով
հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես հենց նոր լսեցի Գլխավոր շտաբի պետի հերթական զեկույցը։ Ընդհանուր առմամբ,
մեր զորքերի կողմից հակառակորդին Կուրսկից վտարելուց անմիջապես հետո ռազմավարական
նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի զինված ուժերի ձեռքը»,- ասել է
Պուտինը։

«Սա նշանակում է, որ մեր զորքերը առաջ են շարժվում շփման գծի ողջ երկայնքով»,-
նշել է նա։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Կրասնի Լիմանը շուտով կգրավեն, որից
հետո կշարունակեն առաջխաղացումը դեպի Սլավյանսկ։

 

Leave a Comment