Հունգարական ակումբը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի դարպասապահի ծառայություններով

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանի ծառայություններով հետաքրքրված է հունգարական «Դյորը»։ Այս մասին հայտնում է NB1.hu-ն։

Հունգարիայի ընթացիկ առաջնության առաջատարը նոյեմբերի վերջից հետևում է Ավագյանի ելույթներին և դիտարկում է նրա տրանսֆերը գնելու հնարավորությունները:

Ամռանը 29-ամյա դարպասապահը հնարավորություն ունեցավ իրեն դրսևորել «Դյորի» դեմ խաղերում։ «Փյունիկն» ու հունգարական ակումբը հանդիպեցին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում։

Հիշեցնենք, որ Ավագյանն ամռանն է վերադարձել թիմի ճամբար «Արարատ-Արմենիայից»։ Transfermarkt-ը Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 250 հազար եվրո։

Leave a Comment