
ԿԳՄՍ նախարարությունն այս տարի միացել է Երևանի քաղաքապետարանի կազմակերպած ամանորյա տոնավաճառին՝ «Տարեհաց» տաղավարով։
Տաղավարում այցելուներին դիմավորում է Ժողովրդական արվեստների թանգարանը՝ ներկայացնելով ժողովրդական արվեստի վարպետների ստեղծած ամանորյա հուշանվերներն ու տոնական թեմատիկ աշխատանքները, ինչպես նաև Երևանի և մարզերի մասնագիտական ուսուցման հաստատությունների սաների պատրաստած ուտեստները, որոնք այցելուները կարող են ոչ միայն համտեսել, այլև ձեռք բերել։