Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթել է չորրորդ լիգան ներկայացնող «Աթլետիկո Բալեարեսին»։
Մադրիդցիներից դուբլ է գրանցել թիմի ավագ Անտուան Գրիզմանը։
Դիեգո Սիմեոնեի թիմը պայքարը կշարունակի մրցաշարի 1/8 եզրափակչում։