Ինչպես երկինքն ու երկիրը. Բայդուլաևը համեմատել է Ծառուկյանի և Մախաչևի գոտեմարտելու հմտությունները

ACA-ի Գրան պրիի հաղթող Մեհդի Բայդուլաևը համեմատել է UFC-ի երկու մարտիկների՝ կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի և թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի գոտեմարտելու հմտությունները։

— Դուք նաև գոտեմարտել եք Իսլամ Մախաչևի հետ. որքա՞ն մեծ է տարբերությունը նրա և Ծառուկյանի միջև։

«Ինչպես երկինքն ու երկիրը։ Իսլամը ինը րոպեում մի քանի հնարք (նոմինացիա) կիրականացներ Արմանի դեմ։ Ես երկուսի հետ էլ գոտեմարտել եմ, բայց Արմանի հետ ինձ ավելի թույլ չէի զգում։ Ծառուկյանը դժվար մրցակից է, նրա հետ գոտեմարտելը դժվարությամբ է տրվում, սակայն Իսլամի բռնվածքների տեխնիկան և վերահսկողությունը բոլորովին այլ մակարդակի վրա են։ Իսլամը նաև ֆիզիկապես է շատ հզոր։ Արմանն ինքն էլ դա հիանալի հասկանում է», — Բայդուլաևի խոսքերն է մեջբերում «Ушатайка»-ն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարի գլխավոր իրադարձությունում Արման Ծառուկյանը, գրեփլինգի կանոններով մենամարտում, խեղդող հնարքով հաղթեց Մեհդի Բայդուլաևին՝ նվաճելով ACBJJ-ի չեմպիոնական գոտին։

Leave a Comment