Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները 2026–ի համար հայտը պետք է ներկայացնեն մինչև հունվարի 12-ը


Հասարակություն


2026 թվականի համար մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փորձաքննություն իրականացնող կազմակերպություններին ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 2118-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ մինչև 2026 թվականի հունվարի 12-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել համապատասխան հայտը և նշված որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները:

Հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքի «Գործունեություն» բաժնի «Հրապարակումներ» ենթաբաժնի «Այլ հրապարակումներ»  մասում:


Leave a Comment