Ձերբակալվել է Մալաթիայում գործող ոսկու շուկայի տնօրենը

Ձերբակալվել է Մալաթիայում գործող ոսկու շուկայի տնօրենը

18 դեկտեմբերի 2025 – 17:24 AMT

PanARMENIAN.NetՁերբակալվել է Մալաթիայում գործող ոսկու շուկայի տնօրենը։ Քրեական վարույթը վերաբերում է հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։Նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է»,-հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Panorama.am-ը։

Մամուլի հրապարակումների համաձայն, դեկտեմբերի 18–ի առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ «Լեդի Հակոբին» պատկանող Մալաթիայի «Ոսկու շուկա», ձերբակալել են շուկայի տնօրենին:

Leave a Comment