Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հայտնի է ինչ հոդվածով․ News.am


Հասարակություն


Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը։

NEWS.amին Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։



Նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է:


Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ այսօր առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ «Լեդի Հակոբին» պատկանող Մալաթիայի ոսկու շուկա, ձերբակալել են շուկայի տնօրենին:


Դիմադրության հետեւանմով հատուկ ջոկատայինները ֆիզիկական ուժ են կիրառել՝ հարվածելով և գետնին տապալելով ներկաներին. մեկ կին վնասվածք է ստացել։


Leave a Comment