Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը բավարարել է Ռուբեն Բաբայանի դիմումը Դիտորդ մարմնում իր անդամակցությունը դադարեցնելու մասին

Դեկտեմբեր 18,2025 17:32

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը 2025թ․ դեկտեմբերի 16-ի նիստում քննել եւ բավարարել է ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Բաբայանի դիմումը Դիտորդ մարմնում իր անդամակցությունը դադարեցնելու մասին։

Դիտորդ մարմինը շնորհակալություն է հայտնում պարոն Բաբայանին՝ տարիների արդյունավետ համագործակցության համար։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment