«Մանչեսթեր Սիթին» ու «Նյուքասլը» Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակչում են

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում 2-0 հաշվով հաղթել է «Բրենթֆորդին»։

Պեպ Գվարդիոլայի թիմից մեկական գոլ են խփել Ռայան Շերկին ու Սավինյոն։

Կիսաեզրափակիչ դուրս է եկել նաև «Նյուքասլը», որը ավելացրած երկրորդ րոպեին հաղթանակ է կորզել «Ֆուլհեմից»` 2-1։

Leave a Comment