Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, որի առանցքային որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․
- Արցախ վերադարձի ճանապարհը մեզ դնելու է մի վիճակում, որ մենք Խրիմյան հայրիկի նման թղթե շերեփը առած, ընկնենք դռնեդուռ և մեծ տերությունների, և փոքր տերությունների առաջ, ինչպես Խրիմյան հայրիկն էր ասում՝ լացուկոծող։ Այդ ճանապարհը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մանրադրամացման ճանապարհն է`միջազգային քաղաքականության և դիվանագիտական խաղերի մեջ:
- Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմը և հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով։
- Հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից և Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից։
- Մենք բոլորս, ես էլ, 10 եպիսկոպոսներն էլ ընդունում ենք, որ մենք բոլորս մեղավոր ենք, այդ թվում Հայաստանից Առաքելական Սուրբ եկեղեցու ճգնաժամի համար և պատասխանատու ենք այդ ճգնաժամը լուծելու համար։
- Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ Հայաստանից Առաքելական Սուրբ եկեղեցու ճգնաժամ է, այլևս որևէ մեկը դա չի կարող ժխտել և այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։
- Ես 10 եպիսկոպոսներին չեմ ուղղորդել։ Ես ո՞վ եմ, որ իրենց ուղղորդեմ, բայց ես նրանց աջակցում եմ։
- Պատասխանատու ասում եմ՝ եպիսկոպոսաց դասն է որոշելու՝ ով կլինի Կաթողիկոսը, ես թեկնածու չունեմ։