«Ի՞նչ է արվում այսօր՝ անհետ կորածների խնդրի հետ կապված»,- այսօր կառավարության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ անհետ կորածների հարազատներն այս հարցն ուղղեցին վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին։ «Այն ամենը, ինչ կատարվում է, պարտադիր չէ, որ հրապարակային լինի, և եթե դուք արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա։ Թե ինչ է կատարվում՝ դրա պատասխանը ես չեմ կարող հստակ տալ, քննչական գործողություններ են կատարվում, որոնց պատասխանը Քննչական կոմիտեն է տալիս»,- պատասխանեց Իսախանյանը։ -Ես կիսում եմ ձեր ցավը, բայց, արդարության համար պետք է ասել, որ կառավարությունը մաքսիմալ ջանքեր է գործադրում՝ այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար: Կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների և զոհվածների ընտանիքների կողքին, իհարկե, հնարավոր է նաև դժգոհություններ լինեն, բայց դա չի նշանակում, որ կառավարությունը որևէ կերպ չի աջակցում և ոչինչ չի անում անհետ կորածներին գտնելու համար»։
Ի պատասխան վարչապետի օգնականի հավաստիացումների՝ ծնողներն արձագանքեցին, որ որևէ քայլ չի արվում․ «Գնում ենք Քննչական, ասում են գնացեք կառավություն, դիմում ենք կառավարություն՝ ուղարկում են ԱԱԾ, չգիտենք՝ մենք ինչ ենք դարձել»։