Չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել արցախցիների վերադարձի և ինչ-որ հորինված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը․ Շահրամանյան

Արցախ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցերը չի կարելի նույն հարթության վրա դնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նա ընդգծեց, որ Արցախ վերադարձի հարցը միջազգային իրավունքի հարց է, սակայն, երբ իրենք այդ հարցերը բարձրացնում են, մեղադրվում են ռևանշիզմի, պատերազմ հրահրելու մեջ, սակայն ոչ ոք խաղաղության գինն այնքան չգիտի, որքան արցախցին։

«Չի կարելի մեկ հարթության մեջ դիտարկել արցախցիների վերադարձի և ինչ-որ հորինված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Այդ խոսույթները հիմնականում բարձրացվում են հենց ՀՀ իշխանությունների կողմից ու հարցերն էլ հենց իրենց է պետք ուղղել»,- նշեց Շահրամանյանը։

Leave a Comment