Ռուբինյան․ Մեզ Մայր Աթոռն ասպատակելու մեջ մեղադրողները պատրաստվում են իրենք ասպատակել

Ռուբինյան․ Մեզ Մայր Աթոռն ասպատակելու մեջ մեղադրողները պատրաստվում են իրենք ասպատակել

18 դեկտեմբերի 2025 – 13:29 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբության իր էջում, անդրադառնալով ընդդիմության որոշ ներկայացուցիչների Մայր Աթոռ այցելելու մտադրություններին, գրել է, որ իշխող ուժին «Մայր Աթոռն ասպատակելու մեջ մեղադրողները պատրաստվում են իրենք ասպատակել»։

«Մեզ ամիսներ շարունակ Մայր Աթոռի ներքին գործերին միջամտելու ու այն «ասպատակելու» մեջ մեղադրող Քոչարյանն ու ռուսաստանցի բիզնեսմենn այսօր պատրաստվում են միջամտել եկեղեցական ներքին գործերին և ասպատակել Մայր Աթոռը:

Ու այս ամենը Կտրիճ Ներսիսյանի հրավերով:

Ինձ միայն հետաքրքիր է` երբ որ Քոչարյանն ասաց, որ իր կարծիքով ընդդիմադիր շարժումը պետք է առաջնորդի արքեպիսկոպոսներից մեկը, և ամիսներ անց այդպես էլ եղավ, դա Քոչարյանի հրահանգի արդյունքն էր, որը Կտրիճ Ներսիսյանը կատարեց, թե՞ Քոչարյանին էլ, Կտրիճ Ներսիսյանին էլ այդպես հրահանգել էր իրենց ընդհանուր «տերը»,- գրել է Ռուբինյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով դեկտեմբերի 18–ին միանալ իրենց Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով»։ Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարել են, որ համատեղ աղոթքը, որը կայանալու էր Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում, կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Դրան հաջորդել են քաղաքացիների, այդ թվում քաղաքական և հասարակական գործիչների կոչերը, 15։30–ից հավաքվել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և կաթողիկոսի։

Leave a Comment