Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Հայաստանում «հիբրիդային պատերազմի» և արտաքին տեղեկատվական ազդեցությունների շուրջ քննարկումների ֆոնին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան որևէ առնչություն չունի Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական արշավների հետ՝ դրանք վերագրելով «կոլեկտիվ Արևմուտքին»։ «Նման մոտեցումն օտար է Ռուսաստանի համար: Մենք միշտ հարգել ենք և կշարունակենք հարգել յուրաքանչյուր ազգի ինքնիշխան ընտրությունը»,- ասել է Զախարովան։ Վերջին ամիսներին Հայաստանի տեղեկատվական դաշտում շրջանառվող ապատեղեկատվական հրապարակումների շուրջ ձևավորվել են տարբեր գնահատականներ․ գործող իշխանությունները դրանք դիտարկում են որպես Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային պատերազմի դրսևորում, մինչդեռ ընդդիմադիր որոշ շրջանակներ կասկածի տակ են դնում այդ գործընթացների ռուսական ծագումը։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է վերջին ամիսներին […]