Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում ՀՀ–ԱՄՆ գործակցության հեռանկարները

Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում ՀՀ–ԱՄՆ գործակցության հեռանկարները

18 դեկտեմբերի 2025 – 13:08 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ և գինեգործության հանձնաժողովի համանախագահ Դանիել Նյուհաուզի հետ՝ քննարկել են խաղողագործության և գինեգործության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հնարավոր ուղղությունները, հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը։

Զրույցի շրջանակում անդրադարձ է կատարվել Հայաստանի գինեգործական ավանդույթների և ներկա հնարավորությունների վերաբերյալ համատեղ միջոցառման անցկացման հնարավորությանը։

Leave a Comment