ՀՀ կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 18-ի, նիստում վարչապետը անդրադարձավ բջջային հեռախոսների ներմուծմանը։
Անդրադառնալով բջջային հեռախոսների համակարգին՝ ՀՀ վարչապետը առաջարկեց այն արագ ներդնել, որպեսզի հնարավոր լինի վերահսկել և վերստուգել։ «Երկրում չի կարա մտնի բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն, բացառությամբ ոնց պայմանավորվել ենք։ Յուրաքանչյուր քաղաքացի տարեկան կարող է իր անձնագրով Հայաստան ներմուծել մեկ կամ երկու հեռախոս, բայց պետք է մենք կարողանանք վերստուգել»,-ասել է վարչապետը։