ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել, սակայն նրանց չեն պարզաբանել, թե ինչ գումար է, ինչու այդքան շատ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ տարեվերջին պետական գերատեսչություններում տրվող 13-րդ աշխատավարձը պատգամավորների դեպքում` դեկտեմբերի աշխատավարձի հետ կազմում է մոտավորապես 1 միլիոն 200 հազար դրամ, դրան գումարած 500 հազար դրամ պատգամավորական գումարները: Իսկ թե ինչ հաշվարկ է գործել այս տարի, որ գումարը եռապատկվել է` դժվար է ասել:
