Մի՛ պառակտիր մեր ժողովրդին, նվեր մի՛ արա մեր թշնամիներին. «Մեր ձեւով»-ը լինելու է Մայր Աթոռում

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հրատապ ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին։

«Դիմում եմ առաջինը վարչապետ Փաշինյանին. վարչապետ Փաշինյան, մի արա էդ բանը, եպիսկոպոսներին Էջմիածին ուղարկելով՝ մի ուղարկիր այնտեղ քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի հրահրի սադրանքներ, և հակառակություն մեր ժողովրդի մեջ:

Մի՛ պառակտիր մեր ժողովրդին, նվեր մի՛ արա մեր թշնամիներին, որ վաղը երեկոյան Բաքվի հեռուստատեսությամբ չմիացնեն ու տեսնեն, թե ինչպես են հայերն իրար հետ խժդժության մեջ մտնում, բախվում Էջմիածնի պատերի տակ»,- ասաց Կարապետյանը։

Եվ Նարեկ Կարապետյանը, եւ «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը իրենց տեսանյութերում հայտարարեցին, որ իրենք նույնպես լինելու են Մայր Աթոռում. «Լինելու ենք այնտեղ, հավատավոր ժողովրդի հետ և փորձելու ենք ամեն ինչ անել, որ այս օրը, որ նրանք ուզում են դարձնել ամոթի օր, դառնա համերաշխության տոն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment