Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ, գինեգործության հանձնաժողովի համանախագահ Դանիել Նյուհաուզի հետ

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ, գինեգործության հանձնաժողովի համանախագահ Դանիել Նյուհաուզի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:

«Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Հայաստանի գինեգործական ավանդույթների և ներկա հնարավորությունների վերաբերյալ համատեղ միջոցառման անցկացման հնարավորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment