Աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարվում է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, իսպանացի Չավին: Այս մասին հաղորդում է Football Insider-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությանը չի գոհացնում վերջին շրջանում ներկայիս մարզիչ իտալացի մասնագետ Էնցո Մարեսկայի արտահայատած մտքերը լրագրողների հետ շփումների ժամանակ: Մասնավորապես ասուլիսներում գլխավոր մարզիչը նշել է, որ շատ մարդիկ չեն աջակցում իր թիմին:
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում Լոնդոնի «Չելսին» զբաղեցնում է 4-րդ տեղը:
45-ամյա Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021-2024 թվականները: