Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կայացել է «Մանչեսթեր Սիթի» — «Բրենթֆորդ» դիմակայությունը։ Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում անցկացված հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:0։
Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռայան Շերկին։ Երկրորդ խաղակեսում՝ 67-րդ րոպեին, կիսապաշտպան Սավիոն կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում կողմերը գոլերով աչքի չեն ընկել։
Գավաթի խաղարկության նախորդ փուլում «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով առավելության էր հասել «Սուոնսի Սիթիի» նկատմամբ, իսկ «Բրենթֆորդը» խոշոր՝ 5:0 հաշվով հաղթել էր «Գրիմսբի Թաունին»։
Նշենք, որ մրցաշարի գործող հաղթողը «Նյուքասլ Յունայթեդն» է, որը վճռորոշ խաղում 2:1 հաշվով պարտության էր մատնել «Լիվերպուլին»։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ