«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 10-16-ը (2025թ․):
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
- Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 11-13-ին, 15-ին և 16-ին,
- Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 13-ին և 14-ին,
- Հերացի փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 11-12-ին և 15-ին։
Հրազդան քաղաքում՝ դեկտեմբերի 6-7-ին։
Գյումրի քաղաքում՝ դեկտեմբերի 6-ին և 11-ին։