Հունգարիան հանել է իր վետոն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրո ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագիր Ռիկարդ Յոզվյակը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրա խոսքով՝ որոշումը, ենթադրաբար, կընդունվի հունվարին։
Եվրոպական խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին և ծառայում է որպես ԵՄ-ի միջոց՝ դաշինքից դուրս գտնվող երկրներին ռազմական օգնություն տրամադրելու համար։
Մինչև վերջերս հիմնադրամի միջոցների մեծ մասն ուղղվում էր Ուկրաինային։