Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի բնակելի շենքերին. վիրավորել է  26 մարդ

Քաղաքականություն

17.12.2025 | 20:11

Զապորոժիեում և Զապորոժիեի շրջանում ռուսական երեք հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 26 մարդ։ Վիրավորների թիվн աճում է, հայտնել է Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ ռուսական բանակը, շարունակելով իր ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ, Զապորոժիեին հարվածել է կառավարվող ավիառումբերով։ Վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ և ուսումնական հաստատություն։ «Շրջանային կենտրոնում հարված է հասցվել երկու բնակելի շենքի։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլատակներում կարող են մարդիկ լինել»,- գրել է Ֆեդորովը։

Դեկտեմբերի 17-ին  Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախազգուշացրել էին Զապորոժիեի և Զապորոժիեի շրջանի վրա ավիառումբերով և անօդաչու թռչող սարքերով շարունակական հարձակման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment