ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ամերիկացի երգչուհի և երգահան Մայլի Սայրուսը և երաժիշտ Մաքս Մորանդոն նշանադրվել են։
«Flowers» հանրահայտ երգի կատարող Մայլին և նրա ընտրյալի հետ կապն առաջին անգամ նկատել էին դեռ 2021 թվականին, նախքան զույգը պաշտոնապես կհաստատեր իրենց հարաբերությունները, գրում է PEOPLE-ը։
РБК-ի տեղեկացմամբ, Սայրուսը Մաքս Մորանդոյի հետ սկսել է հանդիպել 2021 թվականին, սակայն զույգը պաշտոնապես հաստատել է իրենց հարաբերությունները միայն 2022 թվականին։ Երգչուհին վեց տարով մեծ է իր զուգընկերոջից, բայց տարիքային տարբերությունը համարում է առավելություն։
2022 թվականի ապրիլին Արևմտյան Հոլիվուդում նրանց նկատել էին համբուրվելիս։ Այդ ժամանակից ի վեր 3 տարիների ընթացքում զույգը միասին մասնակցել է մի քանի կարմիր գորգի միջոցառումների, այդ թվում՝ Ջեյմս Քեմերոնի «Ավատար․ կրակ և մոխիր» ֆիլմի դեկտեմբերի 1-ի պրեմիերային, որտեղ Սայրուսը ներկայացել էր ձախ ձեռքի մատին ադամանդե մատանիով, ինչից հետո սկսվել էին նշանադրության մասին լուրեր պտտվել։

Դեկտեմբերի 2-ին աղբյուրը PEOPLE-ին հաստատել էր, որ սիրահար զույգը նշանադրվել է։
Ֆրանչեսկա Քոնսալթինգը, որը Jacquie Aiche ոսկերչական ապրանքանիշի ներկայացուցիչն է, PEOPLE-ին հաստատել է, որ ապրանքանիշն անհատական պատվերով պատրաստել է մատանի, որն ունի նուրբ կտրվածքով քար՝ ամրացված 14 կարատանոց դեղին ոսկուց պատրաստված ժապավենի վրա։
«Նա շատ երջանիկ է նրա հետ։ Մայլին շատ է փոխվել վերջին մի քանի տարիների ընթացքում։ Նա ավելի հանգիստ և ներդաշնակ է թվում։ Բոլորը սիրում են Մաքսին։ Նա հիանալի տղա է։ Նա մեկուսացած է և չի սիրում մամուլի կենտրոնում լինել։ Դա լավ է իր համար», – 2024 թվականին PEOPLE-ին ասել է ներքին աղբյուրը։

РБК-ի տեղեկացմամբ, Մայլի Սայրուսը նախկինում ամուսնացած էր եղել Լիամ Հեմսվորթի հետ։ Նրանք հանդիպում էին 2009 թվականից։ 2012 թվականին, երբ երգչուհին 19 տարեկան էր, իսկ դերասանը՝ 22, նրանք նախ նշանադրվեցին, բայց մեկ տարի անց բաժանվեցին։ Այնուհետև նրանք հաշտվեցին և կրկին ամուսնացան 2018 թվականի դեկտեմբերին։
2019 թվականի օգոստոսին Հեմսվորթը ամուսնալուծության դիմում ներկայացրեց։
Ամուսնալուծությունը վերջնականապես հաստատվեց 2020 թվականի փետրվարին։ Նրանց ամուսնությունը տևեց ընդամենը 13 ամիս։