Քննարկվել են «Սևան ստարտափ սամմիթ 2026»-ի կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցեր


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Հակոբյանին։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են «Սևան ստարտափ սամմիթ 2026»-ի կազմակերպական աշխատանքներին, ինչպես նաև նախաձեռնության գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր։


 


Կարևորվել է նման հարթակների դերը ստարտափ էկոհամակարգի զարգացման, նորարարական տեխնոլոգիաների խթանման և ինովացիոն լուծումների կիրառման գործում։ Զրույցի ընթացքում շեշտվել է «Սևան ստարտափ սամմիթի» կրթական նշանակությունը՝ հատկապես երիտասարդության և պատանիների համար՝ որպես գիտելիքի փոխանցման, նոր հմտությունների ձևավորման և ձեռներեցական մտածողության զարգացման արդյունավետ հարթակ։


 


Անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին՝ այդ շրջանակում «Սևան ստարտափ սամմիթի» աջակցության հնարավորություններին, համագործակցության ձևաչափերին և ինովացիոն լուծումների ներգրավման ուղիներին։


 


Զրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանը ներկայացրել է նախաձեռնության երկարաժամկետ ոլորտային և ներդրումային ծրագրերը, ինովացիոն զարգացման ուղղությունները, ինչպես նաև նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականն ու մոտեցումները՝ ընդգծելով տեխնոլոգիական նոր լուծումների կարևորությունը ապագային միտված և կայուն միջավայրի ձևավորման համատեքստում։


 


Հանրապետության նախագահը կարևորել է նորարարական նախաձեռնությունների շարունակական և ինստիտուցիոնալ զարգացումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը երկրի տեխնոլոգիական առաջընթացի, մրցունակության բարձրացման և կայուն զարգացման համար։


 


Նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել կրթական բաղադրիչի դերին՝ նշելով, որ նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են երիտասարդության և պատանիների կրթական ներգրավվածության, գիտելիքահեն մտածողության ձևավորման, ինչպես նաև նորարարական գաղափարների բացահայտման և զարգացման տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվել է պետություն մասնավոր հատված համագործակցության խորացումը՝ երկարաժամկետ արդյունքների ապահովման նպատակով։

Դիտումների քանակ1

Leave a Comment